Logo

Ռոնալդուն ներկա կլինի Ջեյք Փոլ - Թոմի Ֆյուրի մենամարտին

17:46 / 24.02.2023Բռնցքամարտ
null

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի աստղային նորեկ, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներկա կլինի Ջեյք Փոլ - Թոմի Ֆյուրի մենամարտին: Այս մասին հայտնել է լրագրող Պիրս Մորգանը:

«Կրիշտիանու Ռոնալդուն հենց նոր տեղեկացրեց ինձ, որ ներկա է լինելու կիրակի նախատեսված մենամարտին: Եվ նա կարծում է, որ պայքարը հիանալի է լինելու։ Շատերն են այդպես կարծում, այդ թվում՝ մենք»,- հայտնել է Պիրս Մորգանը «TalkTV»-ի եթերում:

Հիշեցնենք, ամերիկացի դերասան և բլոգեր Ջեյք Փոլի և բրիտանացի անպարտելի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրիի կրտսեր եղբոր՝ Թոմի Ֆյուրիի մենամարտը տեղի կունենա փետրվարի 26-ին Սաուդյան Արաբիայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ