Logo

Ռոնալդուն մոտ է արդյունավետության ռեկորդ սահմանելուն

20:04 / 31.03.2024Ֆուտբոլ
null

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ևս 8 արդյունավետ գործողություն կատարելու դեպքում այդ Սաուդյան Արաբիայի առաջնությունում ռեկորդ կսահմանի։

Պորտուգալացի ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ դարձավ Պրո լիգայի 30-րդ տուրում «Ալ Թաիի» դեմ խաղում (5-1) և արդեն 35 գոլային ներգրավվածություն (26+9) ունի ներքին առաջնությունում։

Dzair Sport-ը գրում է, որ 39-ամյա Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի առաջնության պատմության մեջ միայն երկրորդ ֆուտբոլիստն է, որը մեկ մրցաշրջանում 35 արդյունավետ գործողություն է կատարել։

Այդ ցուցանիշով ռեկորդակիրը մարոկկացի հարձակվող Աբդեռազակ Համդալահն է, որը «Ալ Նասրի» կազմում 2018/19 մրցաշրջանում Պրո լիգայում գոլ+գոլային փոխանցում հաշվարկով վաստակել է 43 միավոր (34 գոլ և 9 ասիստ)։ 33-ամյա ֆուտբոլիստն այժմ հանդես է գալիս «Ալ Իթիհադի» կազմում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ