Logo

Ռոնալդուն մրցավարին խնդրել է չնշանակել 11-մետրանոց իր ընկնելուց հետո

17:14 / 28.11.2023Ֆուտբոլ
null

Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը» 0-0 հաշվով է ավարտել Իրանի «Պերսեպոլիսի» դեմ տնային հանդիպումը։ 17-րդ րոպեից դաշտի տերերը խաղացել են 10 ֆուտբոլիստով։

Հանդիպման սկզբնամասում տեղի է ունեցել ուշագրավ միջադեպ։ «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ րոպեին մրցակցի տուգանային հրապարկում ընկել է «Պերսեպոլիսի» պաշտպանի սահանկումից հետո։ Հանդիպման գլխավոր մրցավարը նշանակել է 11-մետրանոց հարված, սակայն Ռոնալդուն մոտեցել է նրան ու ասել, որ այդ դրվագում խախտում չկար և պետք է շարունակել հանդիպումը։ VAR համակարգով տեսակրկնապատկերը դիտելուց հետո 11-մետրանոցը չեղարկվել է։

Այդ ոչ-ոքիից հետո «Ալ Նասրը» միավորների քանակը հասցրել է 13-ի և ապահովել խմբում առաջին տեղն ու փլեյ-օֆֆի ուղեգիրը։ «Պերսեպոլիսը» 8 միավորով երկրորդն է, լավագույն եռյակը եզրափակում է Կատարի «Ալ Դուհաիլը» (4 միավոր), իսկ խմբի հետնապահը Տաջիկստանի չեմպիոն «Իստիկլոլն» է (2 միավոր)։ «Իստիկլոլում» է խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Արթուր Քարտաշյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ