Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ պատմության 6-րդ ֆուտբոլիստը, որը երեք տարբեր տասնամյակներում 100 և ավելի գոլ է խփել: Պորտուգալիայի հավաքականի կազմում Սլովակիայի դարպասն ուղարկած 2 գնդակները ընթացիկ տասնամյակում 38-ամյա ֆուտբոլիստի ցուցանիշը հասցրեցին 101-ի:
Ռոնալդուն նաև 550 գոլ խփել է 2011-2020 թվականների ընթացքում, ինչպես նաև 206 գոլ 2001-2010 տասնամյակում, տեղեկացնում է ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան:
Նախկինում երեք տասնամյակում 100 և ավելի գոլ խփել էին Լիոնել Մեսին, Ռոմարիոն, Պելեն, Ալֆրեդո Դի Ստեֆանոն և Ֆերենց Պուշկաշը: