Հոլիվուդյան աստղ, կինոպրոդյուսեր Վին Դիզելը սոցցանցերում լուսանկար է հրապարակել Կրիշտիանու Ռոնալդուի հետ` հայտնելով, որ պորտուգալացի ֆուտբոլիստը կնկարահանվի վերջին «Ֆորսաժ»-ում։
«Բոլորը հարցնում էին՝ Ռոնալդուն կլինի՞ «Ֆորսաժ»-ում, թե՞ ոչ։ Պետք է ասեմ, որ նա իսկական տղա է։ Մենք դեր ենք մտածել նրա համար»,- գրել է Դիզելը։
«Ֆորսաժ»-ի վերջին`11-րդ ֆիլմի պրեմիերան կկայանա 2027 թվականին։


