Logo

Ռոնալդուն խուսափել է խոշոր պատժից

00:57 / 26.11.2025Ֆուտբոլ
null

ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեն Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին Իռլանդիայի թիմի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի 5-րդ տուրի խաղում (0-2) ստացած կարմիր քարտի համար որակազրկել է երեք խաղով, որից երկուսը` պայմանական, հայտնում է Marca-ն։

40-ամյա հարձակվողն արդեն կրել է իր պատիժը` բաց թողնելով Հայաստանի հավաքականի դեմ որակավորկան խմբային փուլի վերջին տուրի հանդիպումը (9-1)։ Նա կկարողանա մասնակցել աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղին։

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն իռլանդացիների դեմ խաղում դաշտից հեռացվել էր մրցակցի պաշտպան Դարա Օ'Շիին արմունկով հարվածելու համար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ