Պորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Canal 11-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կարիերայի ավարտից հետո մտադիր չէ վերադառնալ «Սպորտինգ»:
««Սպորտինգն» իմ թիմն է, ես սիրում եմ նրանց խաղը դիտել, բայց երբեք չեմ դիտարկել այնտեղ վերադառնալու հնարավորությունը, քանի որ դա անիմաստ է:
Դա չի նշանակում, որ ես չեմ սիրում պորտուգալական ֆուտբոլը կամ որ այնտեղ որակյալ ֆուտբոլ չկա: Պարզապես կարծում եմ, որ ամեն ինչ իր ժամանակն ունի, ուստի չեմ մտածում «Սպորտինգ» վերադառնալու մասին», - Ռոնալդուի խոսքն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ռոնալդուն, որն այսօր տոնում է ծննդյան 40-րդ տարեդարձը, կարիերան սկսել է «Սպորտինգում», որտեղ 58 խաղում խփել է 10 գոլ: