Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը» 3-1 հաշվով հաղթեց Տաջիկստանի «Իստիկլոլին», որի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց հայ պաշտպան Արթուր Քարտաշյանը։
«Ալ Նասրի» առաջին գոլը խփեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Խաղից հետո 38-ամյա ֆուտբոլիստը կիսվել է տպավորություններով։
«Ամբողջ թիմը լավ հանդիպում անցկացրեց։ Երջանիկ եմ, որ Ասիայի Չեմպիոնների լիգայում խփեցի առաջին գոլս։ Մենք շարունակում ենք հաղթել»,- Ռոնալդուն գրել է սոցցանցերում։
Հարձակվողը «Ալ Նասրի» կազմում մանսակցել է 10 հանդիպման, խփել 11 գոլ և կատարել 6 արդյունավետ փոխանցում։