Logo

Ռոնալդուն խոսել է ԱԱ-2026-ին իր հնարավոր մասնակցության մասին

23:50 / 06.09.2023Ֆուտբոլ
Կրիշտիանու Ռոնալդու-15

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, թե ինչքանով է հավանական իր մասնակցությունը աշխարհի 2026 թվականի առաջնությանը։

«Անկեղծ լինեմ․ նախորդ երկու տարվա ընթացքում այնպիսի իրադարձություններ են տեղի ունեցել, որ ես այժմ ավելի շատ մտածում եմ այսօրվա մասին։ Այլևս չեմ կարող մտածել ապագայում սպասվող իրադարձությունների մասին։ Պետք է ուղղակի վայելել ներկայի յուրաքանչյուր պահը։

Իմ նպատակն է մասնակցել առաջիկա Եվրոպայի առաջնությանը և հաջող մրցաշար անցկացնել։ Թե ինչ կլինի դրանից հետո, ցույց կտա ժամանակը։ Կյանքը շատ դինամիկ է, և ոչ ոք չի կարող ասել, թե ինչ է սպասվում ապագայում»,- նշել է Ռոնալդուն Cabine Desportiva-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի ավագը ռեկորդակիր է ազգային թիմերում խփած գոլերի ցուցանիշով (123 գոլ)։ 38-ամյա հարձակվողը «Ալ Նասրի» կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման, խփել 6 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։ Transfermarkt-ը պորտուգալացու տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա