Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խախտել է ամերիկյան Nike ընկերության հետ հովանավորչական պայմանագրի կետերից մեկը, հայտնում է Goal.com-ը:
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն իսպանական «Սելտայի» դեմ ընկերական մրցավեճում խաղադաշտ է դուրս եկել Adidas-ի խաղակոշիկով: Այդ խաղում արաբական ակումբը պարտվել էր 0-5 հաշվով:
Հիշեցնենք, որ 38-ամյա ֆուտբոլիստը Nike-ի հետ համագործակցում է 2003 թվականից: