Logo

Ռոնալդուն կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 23.08.2021ՍՊՈՐՏ
Ռոնալդուն կարող է վերադառնալ Մանչեսթեր Յունայթեդ - Ռոնալդուն կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»

Պորտուգալիայի հավաքականի ու «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է մարզական կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում՝ վերադառնալով «Մանչեսթեր Յունայթեդ»:

The Mirror-ը հաղորդում է, որ մանկունիական ակումբի ղեկավարությունը, ինչպես և խոստացել էր հունիսին, պատրաստ է լուրջ ներդրումներ կատարել՝ ակումբի կազմն ուժեղացնելու համար:

Կրիշտիանու Ռոնալդուին, ըստ տեղեկությունների, «Յուվենտուսը» պատրաստ է բաց թողնել 25 միլիոն ֆունտի դիմաց: «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն էլ հազիվ թե դեմ լինի նման գործարքին: Թիմը կարող է ոչ մեծ գումար տրամադրել, փոխարենն ստանալ ակումբի լեգենդին, որը մեծ խնդիրներ կարող է առաջացնել մրցակիցների համար:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն Ա Սերիայի մեկնարկային տուրում «Յուվենտուսի» պահեստայինների թվում էր: Նա փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսում, խաղավերջում հաղթական գնդակ խփեց, որը, սակայն, չարձանագրվեց խաղից դուրս վիճակի պատճառով:

Լրատվամիջոցները պնդում էին, որ Ռոնալդուի՝ մեկնարկային կազմում տեղ չգտնելու պատճառն ապագայի անորոշությունն է, սակայն «Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը, անդրադառնալով թեմային, DAZN-ի հետ զրույցում ասել էր. «Խնդիրներ մի՛ փնտրեք այնտեղ, որտեղ դրանք չկան»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ