Կրիշտիանու Ռոնալդուն և Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը» շուտով կարող են երկարաձգել պայմանագիրը։
Լրագրող Դեն Ջեյքոբսը գրում է, որ պորտուգալացի հարձակվողը մտադիր է ակումբում մնալ մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Սաուդյան Արաբիայում նույնպես մտադիր են շարունակել համագործակցությունը համաշխարհային աստղի հետ։
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի հեռարձակման իրավունքների պայմանագրի երկարաձգումը նախատեսված է 2025 թվականին, և առաջնության կազմակերպիչները Ռոնալդուի ներկայությունը երկրում խիստ անհրաժեշտ են համարում։
39-ամյա ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանում 41 խաղում խփել է 42 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։ Ռոնալդուի գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թ. ամռանը։