Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է 39 տարեկանում մոտիվացիա ունենալու հարցին:
«Իմ գլխավոր մոտիվացիան խաղալն է: Ցանկանում եմ գոլեր խփել և լինել լավ մարզավիճակում»,- «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի խոսքը մեջբերում է WHOOP-ը:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում 41 խաղում դարձել է 42 գոլի և 12 ասիստի հեղինակ: