Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է աշխարհի առաջնությունների որակավորման փուլերի գլխավոր ռմբարկու:
Հունգարիայի հավաքականի դեմ եվրոպական գոտու ընտրական մրցաշարի խաղում 40-ամյա ֆուտբոլիստը դուբլ գրանցեց և որակավորման փուլերում գոլերի քանակը հասցրեց 41-ի: Մինչև այդ Ռոնալդուն 39 գոլով առաջին տեղը կիսում էր Գվատեմալայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կառլոս Ռուիսի հետ:
Լավագույն եռյակը 36 գոլով եզրափակում է Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


