Պորտուգալայի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես տարվա ամենաբարձր վարձատրվող մարզիկ:
Marca-ի համաձայն՝ մինչև 2023 թվականի մայիսի 1-ը 38-ամյա ֆուտբոլիստն օրացուցային տարում վաստակել է 136 միլիոն դոլար ու գլխավորել Forbes-ի՝ տարվա ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը:
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը 46 միլիոն ստացել է ֆուտբոլային գործունեության արդյունքում, 90 միլիոն՝ գովազդային և հովանավորչական պայմանագրերից:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» գույները պաշտպանում է 2022 թվականի դեկտեմբերից: