Logo

Ռոնալդուն հաղթանակ պարգևեց «Ալ Նասրին»

21:33 / 29.09.2023Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի առաջնության 8-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով առավելության հասավ «Ալ Թայի» ակումբի նկատմամբ։

32-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումից հետո հաշիվը բացեց Տալիսկան։ 79-րդ րոպեին դաշտի տերերը վերականգնեցին հաշվի հավասարությունը, սակայն հիմնական ժամանակի ավարտից երեք րոպե առաջ նույն Ռոնալդուն, դիպուկ իրացնելով 11-մետրանոցը, հաղթանակ պարգևեց «Ալ Նասրին»։

Հաղթանակի շնորհիվ «Ալ Նասրը» վաստակեց 18 միավոր և բարձրացավ երրորդ տեղ։ 38-ամյա Ռոնալդուն, որը երրորդ անընդմեջ խաղում դարձավ գոլի հեղինակ, ընթացիկ մրցաշրջանի 7 խաղում խփել է 10 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։

Սաուդյան Արաբիայի առաջնություն, 8-րդ տուր

«Ալ Թայի» - «Ալ Նասր» 1-2

Վիրջիլ Միսիջան, 79 - Տալիսկա, 32, Կրիշտիանու Ռոնալդու, 87 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ