Logo

Ռոնալդուն գոլերով հավասարվել է Մեսիին՝ չհաշված 11-մետրանոցները

18:05 / 15.02.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Ֆայհայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում (1-0) խփել է կարիերայի 713-րդ գոլը՝ չհաշված 11-մետրանոցները։

Այդ ցուցանիշով 39-ամյա ֆուտբոլիստը հավասարվել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիին, հաղորդում է MessivsRonaldo-ն։

Հիշեցնենք, որ դա Կրիշտիանու Ռոնալդուի 1000-րդ հանդիպումն էր ակումբային կարիերայում։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը գոլի հեղինակ է դառնում 23-րդ օրացուցային տարում անընդմեջ: Պորտուգալիայի հավաքականի ավագը գոլային շարքը սկսել է 2002-ին: Այս ընթացքում ամենաարդյունավետ տարին եղել է 2013-ին (69 գոլ), իսկ ամենասակավագոլը՝ 2003-ին (1 գոլ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ