Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2023 թվականն ավարտել է 54 գոլով։
Սաուդյան Արաբիայի առաջնության 19-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել է «Ալ Թավունին»։ Հանդիպման վերջակետը դրել է 38-ամյա Ռոնալդուն, որն ավելացված ժամանակում հստակ է իրացրել 11-մետրանոց հարվածը։
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն ավարտին մոտեցող տարվա լավագույն ռմբարկուն է։
Օրացուցային տարում խփած գոլերի ցուցանիշով 2-3-րդ տեղերը բաժանում են Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը և Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որոնք խփել են 52-ական գոլ։ Չորրորդն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվողը Էրլինգ Հոլանդն է 50 գոլով։


