Logo

Ռոնալդուն գրավիչ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

14:01 / 23.11.2022• ՍՊՈՐՏ
Կրիշտիանու Ռոնալդու-8

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Եվրոպայի դուրս, հաղորդում է Marca-ն:

37-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»:

Ամռանը պորտուգալացին գրավիչ առաջարկ էր ստացել Սաուդյան Արաբիայի թիմերից մեկից և երկու մրցաշրջանում կարող էր վաստակել 250-275 միլիոն եվրո:

Նոր առաջարկը նույնպես մոտ է նախկինին՝ մոտավորապես 242 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն խզել է պայմանագիրն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ ստանալով ազատ գործակալի կարգավիճակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ