Logo

Ռոնալդուն Եվրոյին ընդառաջ հրապարակում է արել

13:40 / 14.06.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող, Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2024-ին նվիրված հրապարակում է արել սոցցանցերում:

39-ամյա ֆուտբոլիստը հրապարակել է երկրպագուների հետ լուսանկարներ։

Ավելի վաղ Ռոնալդուն Իռլանդիայի հետ ընկերական խաղում դարձել էր դուբլի հեղինակ և համաշխարհային ռեկորդ գրանցել՝ ազգային թիմում և ակումբում անցկացրած խաղերի քանակը հասցնելով 1226-ի: «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը գերազանցել էր Բրազիլիայի հավաքականի և «Սան Պաուլուի» նախկին դարպասապահ Ռոժերիո Սենիի ռեկորդը (1225 հանդիպում):

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ում Պորտուգալիայի հավաքականն ընդգրկված է F խմբում, որտեղ կմրցի Չեխիայի, Թուրքիայի և Վրաստանի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ