Logo

Ռոնալդուն Եվրո-2024-ի խմբային փուլում բոլորից շատ է հայտնվել խաղից դուրս վիճակում

16:15 / 28.06.2024Ֆուտբոլ
null

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2024-ի խմբային փուլի ընթացքում բոլորից շատ է հայտնվել խաղից դուրս վիճակում, հայտնում է Opta-ն:

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը 3 խաղում 5 անգամ առաջ է եղել մրցակիցների պաշտպաններից:

Երկրորդ տեղում Հունգարիայի հավաքականի հարձակվող Բարնաբաշ Վարգան է՝ 4, իսկ 3-5-րդ տեերը բաժանում են են Ռոմելու Լուկակուն (Բելգիա), Արտյոմ Դովբիկը (Ուկրաինա) և Ռասմուս Հոյլունը (Դանիա), որոնք 3-ական անգամ են հայտնվել խաղից դուրս վիճակում:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն կարիերայում առաջին անգամ չէր կարողացել գոլի հեղինակ դառնալ Եվրոպայի կամ աշխարհի առաջնության խմբային փուլում: Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվողը գոլ էր խփել նախորդ 10 մեծ մրցաշարերի խմբային փուլերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա