Պորտուգալացի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը» նոր պայմանագիր կկնքեն, հաղորդում է AS-ը՝ Al Khabar-ին հղումով։
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը, որը փետրվարի 5-ին կդառնա 40 տարեկան, ևս մեկ մրցաշրջան կանցկացնի արաբական ակումբում: Նոր պայմանագիր կնքելուց հետո Պորտուգալիայի հավաքականի ավագը կշարունակի լինել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը` տարեկան 200 միլիոն եվրո վաստակելով:
Ռոնալդուի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հուլիսի 1-ին: Նա 2023 թվականից է հանդես գալիս «Ալ Նասրում»: