«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն և Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը» նոր պայմանագիր են կնքել, հայտնում են ֆուտբոլիստն ու ակումբը սոցիալական ցանցերում:
Կողմերի պայմանագիրը կգործի մինչև 2027 թվականի ամառը:
«Պատմությունը շարունակվում է»,- գրել է ակումբի մամուլի ծառայությունը:
The Story continues.. 🐐 💛
— AlNassr FC (@AlNassrFC_EN) June 26, 2025
pic.twitter.com/XV8WoOREeB
«Նոր գլուխ է սկսվում: Նույն կիրքը, նույն երազանքը: Եկեք պատմություն կերտենք միասին»,- գրել է Ռոնալդուն:
40-ամյա ֆուտբոլիստն «Ալ Նասրում» 105 խաղում 93 գոլ է խփել, կատարել 19 ասիստ։


