Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը» և պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պայմանագրի երկարաձգման հարցում բանակցություններ են սկսել։ Այդ մասին սոցցանցերում հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Աղբյուրի համաձայն` սաուդյան ակումբը պատրաստ է բարելավել 39-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը և նրան մինչև 2026 թ. հունիսի 30-ը նոր համաձայնագիր առաջարկել։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների` Ռոնալդուն «Ալ Նասրում» այժմ վաստակում է տարեկան 200 միլիոն եվրո։
«Ալ Նասրում» փորձում են ամեն ինչ անել` Ռոնալդուին Սաուդյան Արաբիայում պահելու համար։ Նրա ներկայությունն անչափ կարևոր է հանդիպումների դիտողունակությունը բարձր պահելու համար։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ վերջին խոսքը լիենու է Ռոնալդուինը։ Նա ապագայի հարցում դեռ չի շտապում որոշում կայացնել։
Լեգենդար ֆուտբոլիստի ու «Ալ Նասրի» գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ տարվա ամռանը։ Նա ակումբում հանդես է գալիս 2023 թ. հունվարից և 64 խաղում դարձել է 58 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ։


