Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Ֆրանսիայի դեմ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի խաղից առաջ երկրպագուներին նվիրված գրառում է կատարել սոցցանցերում:
«Մենք եղել ենք, կանք և ընդմիշտ կլինենք, հավատացե՛ք ինձ»,- լուսանկարի տակ գրել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը:
Հիշեցնենք, որ նախորդ խաղում Պորտուգալիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր Սլովենիային և դուրս էր եկել քառորդ եզրափակիչ: Ռոնալդուն չէր իրացրել խաղի ընթացքում նշանակված 11-մետրանոցը, սակայն չէր վրիպել հետխաղյա հարվածաշարի ժամանակ։
Պորտուգալիա - Գերմանիա խաղը կկայանա հուլիսի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։