Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Դանիայի դեմ Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում կրած պարտությունից հետո գրառում է արել:
«Մենք դեռ 90 րոպե ունենք, որպեսզի շրջենք դիմակայության ընթացքը: Ուրեմն նվիրվենք մինչև վերջ, Պորտուգալիա»,- սոցցանցերում գրել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը:
40-ամյա Ռոնալդուն ամբողջական հանդիպում է անցկացրել Դանիայի դեմ խաղում (0-1), սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:
Պորտուգալիա – Դանիա պատասխան մրցավեճը կայանալու է մարտի 23-ին:

.webp)
