Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է, որ «Ալ Նասրի» ղեկավարները ձեռք բերեն «Մարսելի» կիսապաշտպան Մեյսոն Գրինվուդի տրանսֆերային իրավունքը, հայտում է Marca-ն:
Ժոաու Ֆելիքսի տրանսֆերն իրականացնելուց հետո «Ալ Նասրի» հաջորդ թիրախն անգլիացին է, որի ծառայություններով հետաքրքրված է նաև Միլանի «Ինտերը»:
23-ամյա ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբի կազմում մասնակցել է 36 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 22 գոլով և 6 գոլային փոխանցմամբ: Գրինվուդի պայմանագիրը «Մարսելի» հետ գործում է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
Կրիշտիանու Ռոնալդուն ու Մեյսոն Գրինվուդը համատեղ հանդես են եկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:


