Logo

Ռոնալդուն բախվել է մրցակցի հետ ու գցել նրան (տեսանյութ)

11:01 / 07.11.2022ՍՊՈՐՏ
Կրիշտիանու Ռոնալդու-Թայրոն Մինգս

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ու «Ասթոն Վիլայի» անգլիացի պաշտպան Թայրոն Մինգսն ընդհարվել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի խաղում։

Դրվագներից մեկում 2 ֆուտբոլիստները մտել են մենապայքարի մեջ, իսկ Ռոնալդուն ձեռքերի օգնությամբ գցել է մրցակցին։ Սկսվել է քաշքշուկ, որին միջամտել են թիմակիցները։ Գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը դադարեցրել է խաղը։

Մրցավարները VAR համակարգով դիտել են դվագի կրկնապատկերը, Ռոնալդուն ու Մինգսը ստացել են դեղին քարտ։

Հիշեցնենք, որ այդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել էր 1-3 հաշվով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ