Logo

Ռոնալդուն բաց կթողնի Ասիայի Չեմպիոնների լիգայի մեկնարկային խաղը

12:28 / 15.09.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի Իրաքը ներկայացնող «Ալ Շորտայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի արտագնա խաղը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

39-ամյա ֆուտբոլիստի մոտ վիրուսային վարակ է ախտորոշվել: Բժշկական անձնակազմը որոշել է, որ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը չպետք է թիմի հետ կմեկնի Իրաք:

«Ալ Շորտա» - «Ալ Նասր» խաղը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Բաղդադում, կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է 15 հանդիպման, դարձել 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ