Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Globe Soccer Awards-ի կողմից արժանացել է Դիեգո Մարադոնայի անվան մրցանակին՝ որպես 2023 թվականի լավագույն ռմբարկու, հայտնում է մրցանակաբաշխության մամուլի ծառայությունը:
2023-ին 38-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 59 խաղի և խփել 54 գոլ։ Օրացուցային տարում խփած գոլերի ցուցանիշով 2-3-րդ տեղերը բաժանել էին Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը և Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որոնք խփել են 52-ական գոլ։
Globe Soccer Awards մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 19-ին Դուբայում։


