Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի որոշմանը:
«Տոնի, շնորհակալ եմ ամեն ինչի համար: Մեծ պատիվ էր քեզ հետ խաղադաշտը կիսելը: Ամենայն բարիք եմ մաղթում»,- սոցցանցերում գրել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը:
Հիշեցնենք, որ 34-ամյա Կրոսը հայտարարել էր Եվրո-2024-ից հետո կարիերան ավարտելու մասին: