Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջին մարդն է, որի հետևորդների թիվն Ինստագրամում հատել է 500 միլիոնը:
2022 թվականի ընթացքում «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի հետևորդներն ավելացել են 100 միլիոնով:
Օրեր առաջ 37-ամյա ֆուտբոլիստը և ֆրանսիական ՊՍԺ-ի ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին առաջին անգամ միասին մասնակցել էին գովազդային արշավի։ Նրանք շախմատ խաղալիս լուսանկարվել էին Louis Vuitton-ի համար։ Ռոնալդուի ինստագրամյան էջում այդ լուսանկարը հավանել էր 37 միլիոնից ավելի մարդ: Դա Ինստագրամի պատմության մեջ երկրորդ ամենաշատ լայք հավաքած լուսանկարն էր:
Հիշեցնենք, որ այս օրերին Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի հետ մասնակցում է Կատարում մեկնարկած աշխարհի առաջնությանը:
Պորտուգալիայի հավաքականն ընդգրկված է H խմբում, որտեղ մրցակիցներն են Գանան, Ուրուգվայն ու Հարավային Կորեան: Ֆերնանդու Սանտուշի գլխավորած թիմն առաջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 24-ին ու կմրցի գանացիների հետ:



