«Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անցկացրել է պրոֆեսիոնալ կարիերայի 1200-րդ հանդիպումը: Դա տեղի է ունեցել «Ալ Ռիյադի» դեմ Սաուդյան Արաբիայի առաջնության 16-րդ տուրի խաղում, որում 38-ամյա Ռոնալդուն դարձել էր գոլի ու ասիստի հեղինակ՝ օգնելով «Ալ Նասրին» հաղթել 4-1 հաշվով:
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը 49-րդ գոլն է խփել 2023 թվականին և հավասարվել Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնին և Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապեին։
Օրացուցային տարում խփած գոլերի ցուցանիշով առաջատարն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն է՝ 50 գոլ։