Logo

Ռոնալդուն ամբողջ զայրույթը թափել է օպերատորի վրա

14:07 / 29.07.2023Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն զայրացած է եղել «Ալ Շաբաբի» հետ Արաբական Չեմպիոնների գավաթի հանդիպումից հետո (0-0):

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը, փոխարինման մտնելով 62-րդ րոպեին, 5-րդ խաղն անընդմեջ խաղադաշտից հեռացել է առանց գոլի: 74-րդ րոպեին նրա խփած գոլը չեղարկվել է խաղից դուրս վիճակի պատճառով:

Զայրացած Ռոնալդուն խաղից հետո շշից ջուր է լցրել իրեն նկարահանող օպերատորի ուղղությամբ՝ վերջինիս հորդորելով հեռանալ:

Հիշեցնենք, որ Կրիշտիանուն «Ալ Նասրի» գույները պաշտպանում է 2022 թվականի դեկտեմբերից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ