Logo

Ռոնալդուն՝ «Ալ Նասրի» ֆուտբոլիստ (ֆոտո)

01:16 / 31.12.2022Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբը պաշտոնապես հաստատել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը:

Marca-ի համաձայն` Պորտուգալիայի հավաքականի ավագը կնքել է 2.5 տարվա տարվա պայմանագիր։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ արաբական թիմում 37-ամյա ֆուտբոլիստը տարեկան 200 միլիոն եվրո կվաստակի աշխատավարձի ու հովանավորչական պայմանագրերի շնորհիվ։

«Ալ Նասրի» գլխավոր մարզիչն է ֆրանսիացի Ռուդի Գարսիան, որը նախկինում գլխավորել է իտալական «Ռոման», ֆրանսիական «Լիլը», «Մարսելը» և «Լիոնը»։

Ռոնալդուն ազատ գործակալի կարգավիճակում էր նոյեմբերի 22-ից։ Լրագրող Պիրս Մորգանի հետ սկանդալային հարցազրույցից հետո «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը խզել էր պայմանագիրն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Հարձակվողը 2021 թվականին էր վերադարձել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում խաղացել էր նաև 2003-2009 թվականներին: Մանչեսթերյան ակումբում անցկացրած 346 հանդիպումներում Ռոնալդուն խփել է 145 գոլ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա