Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի զսպել էմոցիաներն «Ալ Հիլյալի» դեմ ընկերական խաղից հետո։
Հանդիպման ընթացքում «Ալ Հիլյալի» երկրպագուները վանկարկել են ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի անունը, երբ Ռոնալդուն եղել է գնդակով։ Խաղից հետո էլ ֆանատներից մեկը «Ալ Հիլյալի» շարֆ է նետել հանդերձարան ուղևորվող 39-ամյա ֆուտբոլիստի վրա։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը վերցրել է շարֆը և դրանով մաքրել սեռական օրգանները։
Հիշեցնենք, որ այդ խաղում «Ալ Նասրը» պարտվել էր 0-2 հաշվով։


