Logo

Ռոնալդուն 53-րդ գոլը խփեց 2023-ին ու օգնեց «Ալ Նասրին» հաղթել «Ալ Իթիհադին»

01:04 / 27.12.2023Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի առաջնության 18-րդ տուրում «Ալ Նասրը» 5-2 հաշվով հաղթեց «Ալ Իթիհադին» ու շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում:

«Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն՝ երկու գոլերն էլ խփելով 11-մետրանոց հարվածով։ 38-ամյա հարձակվողը 2023 թվականի ընթացքում գոլերի թիվը հասցրեց 53-ի: Այդ ցուցանիշով պորտուգալացին գերազանցում է Կիլիան Մբապեին (52 գոլ), Հարի Քեյնին (52 գոլ) ու Էրլինգ Հոլանդին (50 գոլ):

«Ալ Իթիհադի» կազմում ամբողջ խաղին մասնակցեց Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման։

Սաուդյան Արաբիայի առաջնություն, 18-րդ տուր

«Ալ Նասր» - «Ալ Իթիհադ»՝ 5-2

Աբդերազակ Համդալահ, 14, 52 - Կրիշտիանու Ռոնալդու, 19 (11մ), 68 (11մ), Տալիսկա, 38, Սադիո Մանե, 76, 82

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա