Logo

Ռոնալդուն 50-րդ գոլն է խփել 2023-ին ու հավասարվել Հոլանդին

12:42 / 12.12.2023Ֆուտբոլ
null

«Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 50-րդ գոլն է խփել 2023 թվականին։ Դա տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավորի գավաթի խաղարկությունում, որտեղ «Ալ Նասրը» 5-2 հաշվով հաղթել է «Ալ Շաբաբին» և նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր։ 74-րդ րոպեին 38-ամյա Ռոնալդուն խփել է հյուրերի չորրորդ գոլը։

Օրացուցային տարում խփած գոլերի ցուցանիշով «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը շրջանցել է Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնին և Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապեին, որոնք դարձել են 49-ական գոլի հեղինակ։ Ռոնալդուն այդ ցանկը գլխավորում է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ