Logo

Ռոնալդուն 2023 թվականին խփեց 51-րդ գոլը

22:30 / 22.12.2023Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի առաջնության (SPL) 18-րդ տուրի խաղում «Ալ Նասրը» 3-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ալ Իթիֆակի» նկատմամբ:

Քրիշտիանու Ռոնալդուն դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: 2023 թվականին խփած գոլերի քանակը պորտուգալացին հասցրեց 51-ի և հետ է մնում միայն Հարի Քեյնից ու Կիլիան Մբապեից, որոնք աչքի են ընկել 52-ական անգամ:

«Ալ Նասրը» SPL-ի մրցաշարային աղյուսակում 40 միավորով երկրորդն է և առաջատար «Ալ Հիլալից» հետ է մնում 10 միավորով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ