«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 14 տարին է ավարտում իր անվան դիմաց գրանցած 40 կամ ավելի գոլով:
Պորտուգալացի 40-ամյա ֆուտբոլիստը 2025 թվականին խփել է 40 գոլ: Ավարտվող տարվա ընթացքում Ռիադը ներկայացնող թիմը դեռ մեկ խաղ էլ կանցկացնի:
Ռոնալդուն 40 կամ ավելի գոլ է խփել 2010-2018, 2020-2021 և 2023-2025 թվականներին։
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը լավագույն արդյունքը գրանցել է 2013 թվականին` խփելով 63 գոլ:
Կրիշտիանու Ռոնալդուն մարզական կարիերայում խփել է 956 գոլ։


