Logo

Ռոնալդուն 1000-րդ խաղն է անցկացրել ակումբային մակարդակում

11:22 / 15.02.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 1000-րդ հանդիպումն է անցկացրել ակումբային կարիերայում, հաղորդում է Goal.com-ը:

Դա տեղի է ունեցել Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում, որում «Ալ Նասրը» նվազագույն հաշվով հաղթել էր «Ալ Ֆայհային»: «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը 81-րդ րոպեին խփել էր հաղթական գոլը:

39-ամյա Ռոնալդուն 2023թ. դեկտեմբերին է միացել «Ալ Նասրին», որի կազմում մասնակցել է 51 հանդիպման ու դարձել 45 գոլի հեղինակ: Լիսաբոնի «Սպորտինգում» պորտուգալացին անցկացրել է 31 խաղ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»՝ 346, Մադրիդի «Ռեալում»՝ 438, Թուրինի «Յուվենտուսում»՝ 134:

1000 խաղում Ռոնալդուն խփել է 746 գոլ: Բացի այդ, հարձակվողը գոլի հեղինակ է դարձել 23-րդ օրացուցային տարում անընդմեջ: Նա գոլային շարքը սկսել է 2002-ին: Այս ընթացքում ամենաարդյունավետ տարին եղել է 2013-ին (69 գոլ), իսկ ամենասակավագոլը՝ 2003-ին (1 գոլ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ