Logo

Ռոնալդուին կարող է սպառնալ մտրակի 99 հարված Իրան վերադառնալու դեպքում

18:38 / 11.10.2023Ֆուտբոլ
null

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուին կրկին Իրան այցելելու դեպքում կարող է սպառնալ մտրակի 99 հարված, հաղորդում է Index.hr-ը՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին:

Պատճառն այն է, որ «Ալ Նասրի» հետ Իրանում գտնվելու ժամանակ պորտուգալացի հարձակվողը գրկել ու համբուրել է Ֆաթիմա անունով հաշմանդամ նկարչուհուն, որը նախկինում նկարել էր իր կուռք Կրիշտիանուի դիմանկարը:

Իրանի խիստ օրենքներն արգելում են հասարակական վայրում կանանց հետ ցանկացած ֆիզիկական շփումը, և հենց սա կարող է հիմք հանդիսանալ, որ այդ երկիր այցելության դեպքում պորտուգալացին նմանատիպ պատժի ենթարկվի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա