Պորտուգալիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի վերաբերյալ զարմանալի վիճակագրական տվյալ կա:
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը վերջին 17 խաղում հասցրել է աշխատել 4 տարբեր մարզիչների հետ: Պորտուգալացի ֆուտբոլիստին մարզել են համապատասխանաբար Անդրեա Պիռլոն, Մասիմիլիանո Ալեգրին, Ուլե Գունար Սուլշերը և Մայքլ Կարիկը:
Հիշեցնենք, որ վերջերս «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնին գերմանացի Ռալֆ Ռանգնիկի նշանակման մասին: Ստացվում է, որ շատ կարճ ժամանակահատվածում Կրիշտիանուի հետ կաշխատի արդեն 5-րդ մարզիչը: