Logo

Ռոնալդուի ընկերը մեծ գումար է ստացել պորտուգալացու՝ «Ալ Նասր» տեղափոխության համար

14:05 / 03.01.2023• ՍՊՈՐՏ
null

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբ ձևակերպել է ոչ թե ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը, այլ՝ 37-ամյա ֆուտբոլիստի ընկերը:

Ռոնալդուի անձնական մենեջեր և ընկեր Ռիկարդու Ռեգուֆեն տեղափոխությունը կազմակերպելու համար ստացել է 30 միլիոն եվրո, հայտնում է Marca-ն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը ժամանել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադ և հունվարի 3-ին «Մրսուլ Պարկ» ստադիոնում կներկայանա երկրպագուներին որպես «Ալ Նասրի» ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասր» էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: Տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարվել էր 2022 թվականի դեկտեմբերի 31-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ