Կրիշտիանու Ռոնալդուն ու Սադիո Մանեն գոլով են աչքի ընկել Սաուդյան Արաբիայի առաջնության 6-րդ տուրի «Ալ Ռաեդ» - «Ալ Նասր» խաղում: Նրանց թիմը՝ «Ալ Նասրը», հաղթել է 3-1 հաշվով:
Ռոնալդուն ևս մեկ գոլ խփել է նաև ավելացված ժամանակի 6-րդ րոպեին, սակայն գոլը չեղարկվել է խաղից դուրս վիճակի համար:
Կրիշտիանու Ռոնալդուն, Սադիո Մանեն և նրանց թիմակիցներ Մարցելո Բրոզովիչն ու Այմերիկ Լյապորտն անցկացրել են ամբողջական հանդիպում, իսկ Ալեքս Տելեսը խաղացել է 85 րոպե:
38-ամյա Կրիշտիանուն «Ալ Նասրի» կազմում վերջին 4 խաղերում խփել է 7 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:


