Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի քույր Էլմա Ավեյրուն բացատրել է, թե ինչու է եղբայրն արտասվել Պորտուգալիա - Սլովենիա Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի խաղում:
Լրացուցիչ ժամանակում պորտուգալացիները 11-մետրանոց էին վաստակել, իսկ Ռոնալդուն չէր կարողացել դիպուկ իրացնել այն:
«Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ռոնալդուն ստադիոնի մեծ էկրանի վրա տեսավ մեր մայրիկին, որը ցավից տանջվել է ամբողջ կյանքի ընթացքում: Դուք չեք հասկանա, թե ինչ է դա նշանակում, ոչ ոք չի հասկանա: Ֆուտբոլը, փառքը և գումարը կյանքում գլխավորը չեն»,- սոցցանցերում գրել է 51-ամյա Ավեյրուն:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր Սլովենիային և դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Ֆրանսիայի հետ: Ռոնալդուն չէր վրիպել հարվածաշարի ժամանակ։
39-ամյա Ռոնալդուն Եվրոպայի առաջնություններում ռեկորդակիր է գոլերի (14), ասիստների (7) ու անցկացրած խաղերի (29) ցուցանիշներով։

-78.jpg)
