Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է աշխարհի առաջնության ընտրական փուլի բոլոր ժամանակների գլխավոր գոլահարը, տեղեկացնում է Goal-ը։
Հունգարիայի հավաքականի դեմ Մունդիալ-2026-ի որակավորման փուլի խաղում (3-2) պորտուգալացին խփել է իր 39-րդ գոլն ու հավասարվել է Գվատեմալայի հավաքականի նախկին հարձակվող Կառլոս Ռուիսին։
ԱԱ-ի որակավորման փուլի գլխավոր ռմբարկուների եռյակը եզրափակում է Արգենտինայի հավաքականի լեգենդար հարձակվող Լեո Մեսին, որը 72 խաղում դարպասի գրավմամբ է աչքի ընկել 36 անգամ։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


