Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն հերթական ռեկորդը սահմանեց Եվրոպայի առաջնություններում, հայտնում է Opta-ն:
Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվողը Եվրոպայի առաջնություններում 19-րդ անընդմեջ խաղն է անցկացնում: Մինչև այս ռեկորդակիրն Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Լեոնարդո Բոնուչին էր, որը 18 անընդմեջ հանդիպման է մասնակցել Եվրոպայի առաջնություններում:
Պորտուգալացիները F խմբի երկրորդ տուրի մրցավեճում առաջին խաղակեսից հետո 2-0 հաշվով հաղթում են Թուրքիայի հավաքականին:


