Logo

Ռոնալդուի նախկին գործակալը՝ Յամալի մասին

16:05 / 17.12.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի «Ալ նասրի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի նախկին գործակալ Ժորժե Մենդեշը խոսել է կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի հեռանկարի մասին:

«Չեմ ցանկանում զուգահեռ անցկացնել Ռոնալդուի հետ, բայց Կրիշտիանուն լավ օրինակ է ոչ միայն Լամինի, այլ նաև բոլոր երիտասարդ ֆուտբոլիստների համար: Եթե Յամալը հետևի Ռոնալդուի օրինակին դաշտում և դրանից դուրս, ապա առաջիկա 20 տարում կհայտնվի ֆուտբոլի Օլիմպոսում»,- պորտուգալացի ֆունկցիոների խոսքը մեջբերում է Tuttosport-ը:

Հիշեցնենք, որ 17-ամյա Յամալը ճանաչվել էր 2024-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ և ստացել էր Golden Boy մրցանակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա