Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ծննդյան օրվա առթիվ թանկարժեք մեքենա է նվիրել մորը։
38-ամյա ֆուտբոլիստի մայր Դոլորեշ Ավեյրուն դեկտեմբերի 31-ին դարձել է 69 տարեկան։ Ռոնալդուն մորը նվիրել է Porsche մակնիշի ավտոմեքենա։
Նվերը ստանալիս Դոլորեշ Ավեյրուն չի կարողացել զսպել արցունքները։